Օրվա լրահոս

ՏԻՄ ընտրություններից հետո «Դավիթ Համբարձումյան» դաշինքում տոնել են հաղթանակը:

 

«Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-ասել է Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

 

Նշենք, որ նախնական տվյալներով՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի օգտին քվեարկել է 2770 ընտրող, իսկ ՔՊ-ի օգտին՝ 2395 ընտրող։ 

Վերջին նորություններ