ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում կրակոցների հետևանքով 10-ամյա աղջնակ է մահացել

Մոսկվայում, բազմաֆունկցիոնալ կենտրոնում կրակոցներից վիրավորված 10-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը հայտնում է Mash Telegram-ալիքը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անհայտ տղամարդն այսօր կրակ է բացել «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մի քանիսը վիրավորվել են, որոնցից մեկը երեխա է։

Տղամարդուն արդեն ձերբակալել են։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործ է հարուցվել է քրեական օրենսգրքի երկու հոդվածով` «երկու և ավելի անձանց սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն»։

Քաղաքականություն

Պատահարներ