Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. «Ռենեսանս»-ի մոտ բախվել են Mercedes-ն ու Iveco-ն. կան վիրավորներ և զոհ. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։  Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։  Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել Mercedes-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ջարդոնի։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր,օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ