Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Իրեն պատկանող հագուստի խանութում սպանվել է սեփականատեր Անահիտ Եսայանը:

Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է: Այս մասին գրում է ՀԺ-ն։ 

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը:

Ըստ տարածքի այլ խանութների աշխատակիցների, Եսայանի խանութի շերտավարագույրները փակ են եղել, ինչն անսովոր է թվացել այդ ժամի համար: Զանգել են, երբ կինը զանգերին չի պատասխանել, նհանգսատցել, դիմել են հարազատներին: 

Քաղաքականություն

Պատահարներ