Սպանություն Կոտայքի մարզում

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության  Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան  3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան,  որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված  թաղամասի  4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով: Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում: 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան  և հանցագործության  գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ