Վթար` Թբիլիսյան խճուղում. մեքենան հայտնվել է մայթին, կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Astra և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  

Քաղաքականություն

Պատահարներ