Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական քաղաքացիություն ստանալը:

 

Փաստաթղթի համաձայն՝ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը կտարածվի 20 կատեգորիայի անձանց վրա: Նոր կանոնների շահառուներ կարող են դառնալ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները ու նրանց երեխաները, կամավոր վերաբնակեցման ծրագրի մասնակիցները, Ռուսաստանում մերձավոր ազգականներ ունեցող քաղաքացիները, Ռուսական կայսրության հպատակների ու Խորհրդային Միության քաղաքացիների ժառանգները:

 

Բացի այդ, նախագահը բացառիկ կարգով կարող է Ռուսաստանի քաղաքացիություն տալ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Ռուսաստանին հատուկ ծառայություն մատուցած անձանց, նրանց, ովքեր իրենց մասնագիտությամբ կամ որակավորմամբ հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար:

Օրինագծին համապատասխան ներդրվում է նաև Ռուսաստանի քաղաքացիության դադարեցման ինստիտուտն ու ընդլայնվում է այն հանցագործությունների ցանկը, որոնց համար հանցագործները կզրկվեն քաղաքացիությունից:

Քաղաքականություն