3 մարդ է մահացել. հրդեհ Մոսկվայի բնակարաններից մեկում

Մոսկվայի հարավում 3 մարդ է մահացել բնակարաններից մեկում բռնկված հրդեհից:

 

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ի գիշերը Կովկասյան բուլվարի տներից մեկում։ Հայտնաբերվել է երկու կնոջ դի, որոնցից մեկը 82 տարեկան է։ Սպանվել է նաև 39-ամյա մի տղամարդ, ով ցած է նետվել հինգերորդ հարկից՝ փորձելով փախչել։

 

Հարուցվել է քրեական գործ, այս մասին հայտնում են Մոսկվայի դատախազությունից։

Քաղաքականություն

Պատահարներ