Ավտովթար՝ Արմավիրում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Մկրտչյան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 3-ամյա Աննա Մ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Mercedes Sprinter-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 48-ամյա Զինա Բ-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Աննա Բ-ն՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ