Բախվել են Ford Focus-ն ու Toyota Vitz-ը, Ford-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու բախվել ծառին

Ինչպես արդեն հայտնել էինք  այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Էդվին Մ-ի վարած Ford Focus մակնիշի և 33-ամյա Վարդան Հ-ի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին, տապալել այն և մասամբ հայտնվել կանաչ գազոնում։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը։  Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության,. եղել են սթափ։  Վթարի փաստով Ա. Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  

Քաղաքականություն

Պատահարներ