Գողացել են Պարույր Հայրիկյանի դստեր ավտոմեքենայի պետհամարանիշերը

Դեկտեմբերի 29-ին անհայտ անձը կայանված վայրից գողացել է Նարե Պարույրի Հայրիկյանի անձնական օգտագործման «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը եւ դրանք վերադարձնելու դիմաց «Տելեգրամ» հավելվածի միջոցով պահանջել 55 հազար դրամ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

 

Նարե Հայրիկյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Aravot.am-ը փորձեց Պարույր Հայրիկյանից ճշտել, թե ներկայում ի՞նչ փուլում է գործը, սակայն կոնկրետ բան պարզել չհաջողվեց, քանի որ Պարույր Հայրիկյանը երկրից բացակայելու պատճառով չի պատասխանել հեռախոսազանգերին: 
 

Քաղաքականություն

Պատահարներ