Լոռու մարզում թալանել են տարեց ամուսինների բնակարանը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Ադամյանը։  Արդեն տեղում տանտերերը ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 10։00-ից մինչև այս տարվա հունվարի 3-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տան ննջասենյակի պատուհանը բացել, մտել են տուն և այնտեղից գողացել մոտ 3 մլն դրամ, 1000 ԱՄՆ դոլար, 2 հատ ոսկյա մատանի և մոտ 4000 դոլարին համարժեք զարդեր։

 

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նշանակվել է փորձաքննություններ, պարզվում է նաև ընդհանուր վնասի չափը։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնություննը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  

Քաղաքականություն

Պատահարներ