Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղախոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով` երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Անրիկյանը իր վարած Mazda CX-9 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ն. Թաշճյանին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։  Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը, որպեսզի խցանում տեղի չունենա։ 

 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ