Պարագվայի նախագահականում ծառայություն անցկացնող զինվորականը սպանվել է եղջերավոր եղնիկի կողմից

 Պարագվայցի զինվորական սպան զոհվել է եղջերվի հարձակման հետեւանքով, որը եղջյուրներով հարվածել է նրա կրծքին, գրում է The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել զինծառայողի հերթապահության ժամանակ, երբ պահպանում էր նախագահի նստավայրը երկրի մայրաքաղաք Ասունսյոնում։

 

42-ամյա Վիկտոր Իսասի Ֆլեչան զոհվել է ծակող-կտրող վերքերից, որոնք նրան հասցրել է նստավայրի տարածքում ապրող կենդանին։

Ինչպես տեղեկացրել են շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում, հարվածը հասցրել է աքսիսը (եղջերվաընտանիքի ներկայացուցիչ – խմբ.), որը նախագահի նստավայրը նվեր է ստացել Հնդկաստանից։

Մամուլի քարտուղար Վիկտոր Ուրդապիլետայի խոսքով՝ զինծառայողը անհայտ պատճառով մոտեցել է տարածքի այն մասին, որտեղ ապրում են կենդանիները, եւ աքսիսին վախեցնող շարժում է կատարել։

Միջադեպը նկարահանվել է տեսախցիկով։

Տուժածը մահացել է հիվանդանոցում։

Հայտնի է, որ վերոնշյալ կենդանիներն ապրում են հատուկ փակված տարածքում եւ որեւէ կերպ չեն կարող շփվել մարդկանց հետ։

Քաղաքականություն

Պատահարներ