Քարաթափում՝ Արզնիի ձորում․ կա փլուզման վտանգ

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են  ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  ջրի հոսքի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում  ծառայություն են կատարում  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ժամանել են նաև Կոտայքի մարզպետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները, ովքեր տրակտորով ճանապարհին թափված քարերը հեռացնում են, սակայն խնդիրը դրանով լուծված պետք չէ համարել, որովհետև կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ուենա: 

Քաղաքականություն