ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանում ձերբակալվածը ղրղըզ հայտնի ջազային երաժիշտ է. ցույցեր Ղրղզստանում

Ղազախստանում ձերբակալվել է հայտնի ջազային երաժիշտ Վիկրամ Ռուզախունովը։ Բիշքեկում Ղազախստանի դեսպանատան մոտ հանրահավաք է անցկացվում՝ ի պաշտպանություն ձերբակալվածի: Տեղի բնակիչները, այդ թվում ՝ ղրղըզ արտիստներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են ազատ արձակել երաժիշտին։

Ղրղզստանի ազգային անվտանգության պետկոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել է, որ Ռուզախունովը ահաբեկիչ չէ. «Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա չէր կարող ներգրավված լինել որպես ահաբեկիչ։ Գուցե նա պարզապես հայտնվել է ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ժամանակին»:

 

Նրա հարազատները հայտնել են, որ մի քանի օր է չեն կարողանում զանգահարել նրան։ Նրանք համոզված են, որ իրեն խոշտանգել են, և այժմ ԶԼՄ-ների միջոցով փորձում են դիմել Ղրղզստանի պատկան մարմիններին։ Հանրապետության ԱԳՆ-ից հայտնել են, որ պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

Տեսանյութում, որն այսօր հրապարակել են Ղազախստանի ԶԼՄ-ները, տղամարդը պնդում է, որ ինքը գործազուրկ է, ուստի համաձայնել է "անհայտ մարդկանց" առաջարկին ու հանրահավաքին մասնակցել է 200 դոլարով:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն