Ադրբեջանական կողմը զոհի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հունվարի 11-ին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները: 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։ 

Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Քաղաքականություն

Պատահարներ