Լուսանկարներ. «Գնում եմ, որ գամ». ով է այսօր զոհված 20-ամյա Ռուդիկ Ղարիբյանը

Այսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։
Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում։

2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար։

Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարները։
2021թ. լուսaնկար էր ավելացրել, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ»:

Ռուդիկը 11 ամիս է ինչ ծառայում էր հայոց բանակում։

Նա ընտանիքի միակ տղա զավակն էր, ունի մեկ քույր։

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ