Արագածոտնի մարզպետը կազատվի զբաղեցրած պաշտոնից

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում. այն չզեկուցվող հարցերի շարքում է։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Ի դեպ, չզեկուցվող հարցերի շարքում է նաև նոր մարզպետի նշանակումը. Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնում կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ին, նա Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել։

Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։

Ինչ վերաբերում է Սերգեյ Մովսիսյանին, ապա այս տարվա հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ նա վայր է դնում իր պատգամավորական մանդատը (ՔՊ)։

Քաղաքականություն

Պատահարներ