Աշխարհը գիտի, որ Զանգեզուրը, Գոյչան, Իրևանը տվել են Հայաստանին. Ալիևը կրկին ցնորքի մեջ է

«Հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով` եթե կողմերի միջեւ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա այն պետք է պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ կետեր։

«Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Ալիևի կարծիքով` Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի դա չանելու համար։

«Բոլորը լավ գիտեն, աշխարհը գիտի, որ Զանգեզուրը, Գոյչան, Իրևանը  տվել են Հայաստանին։ Մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

 «Չեք ուզո՞ւմ: Հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք մտադիր չենք նրանցից անընդհատ խաղաղություն խնդրել։ Մենք դա անում ենք տարածաշրջանի ապագայի և պատերազմից խուսափելու համար։ Եթե ​​չհամաձայնվեն, մենք ոչինչ չենք կորցնի, հակառակը՝ իրենք կկորցնեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ