Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 12-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022

 

Երևան քաղաքում ևս հունվարի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով:

Մայրաքաղաքում հունվարի 12–ի գիշերը եղել է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը կգրանցվի +3...+5 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ