Գեյթսը` oմիկրոն շտամի տարածման և կորոնավարակի ծագման մասին

 Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ oմիկրոն շտամի ալիքից հետո երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի, կորոնավիրուսին կվերաբերվի սեզոնային գրիպի պես։

 

Բիլ Գեյթսը ներկայացրել է իր կանխատեսումները, թե երբ Ռուսաստանում «օմիկրոնի» տարածումը կհասնի գագաթնակետին:
Միաժամանակ նա նշեց, որ ներկայումս գործող պատվաստանյութերն ունեն երկու թերություն՝ պատվաստվածները դեռ կարող են վարակվել, իսկ դեղամիջոցի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է։

 

 «Մեզ պետք են պատվաստանյութեր, որոնք կանխում են կրկնակի վարակումը և կպաշտպանեն մեզ տարիներ շարունակ»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը։


Խոսելով կորոնավիրուսի ծագման մասին՝ Գեյթսը գրել է, որ տվյալները վկայում են այն մասին, որ այն մարդկանց է փոխանցվել մեկ այլ տեսակից։ «Ապագայում կլինեն նաև այլ տեսակներից ծագող (հիվանդությունների-խմբ.) բռնկումներ, ուստի մենք պետք է ներդրումներ կատարենք դրանց պատրաստվելու համար»,- ասել է միլիարդատերը։

Քաղաքականություն

Պատահարներ