Լայնածավալ ռազմական գործողություններ սպասելի են, որովհետև Ադրբեջանը տանում է դրան. Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից նման ռազմական գործողություն սպասելի էր։ Ընդ որում՝ նաև սպասելի և ակնկալելի էր Գեղարքունիքի հատվածում, որովհետև Ադրբեջանը նաև շատ մեծ մտավախություն ունի, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում իր անհաջողությունների շարանը սկսելու է հենց այդ հատվածից։ Այս մասին AD TV «Հարցազրույցի» տաղավարում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: 

«Ադրբեջանը մեծ մտավախություն ունի, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում իր անհաջողությունների շարանը սկսելու է հենց այս հատվածից և նա այժմ փորձում է և ընդհանրապես, նա անընդհատ փորձելու է ցույց տալ, որ իր աքիլեսյան գարշապարը, այսինքն Քարվաճառի շրջանը պաշտպանված է և ինքը ամեն ինչ անելու է, որ մեզ նաև հրամցնի, որ Քարվաճառն իրենք անառիկ են դարձնում նաև այդ առումով»,-ասաց Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետը նշում է, որ ՀԱՊԿ-ին դիմելու հիմքեր կան։ Այլ հարց է, թե մենք կամ ՀԱՊԿ անդամ երկրները ինչպես են փորձում չեզոքացնել այդ հիմքը։

Կարեն Հովհաննիսյանը նշում է նաև, որ սադրանքն այն է, երբ դեմ դիմաց հատուկ բախում է հրահրվում, կամ դիպուկահարով կրակելը, հաց տանող մեքենայի կամ շտապօգնության մեքենայի վրա կրակելը սադրաք է։ Այնինչ, հենց ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը կիրառել է ոչ միայն հրաձգային խոշոր տրամաչափի զենք-զինամթերք, այնպես էլ հրետանի ու անօդաչու թռչող սարքեր, իսկ դա արդեն ռազմական օպերացիա է և համարվում է ագրեսիա։

 

Քաղաքականություն

Պատահարներ