Միքայել Մինասյանի եղբայրը բարձր պաշտոնի է նշանակվել

 

Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 12-ի որոշմամբ նշանակվել է արդարադատության փոխնախարար:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից: Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:

2011 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO): Նա այդ հեղինակավոր միջազգային իրավաբանական կառույցի տնօրենների խորհրդի անդամ է: Գրիգոր Մինասյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005-2008թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում: 2004-2008թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ստորաբաժանումներում՝ կատարելով ինչպես փորձագիտական, այնպես էլ ղեկավար աշխատանք:

Նա միաժամանակ դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը: 2005-2011թթ. եղել է «Արդարադատություն» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրը:

Գրիգոր Մինասյանը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։

Քաղաքականություն

Պատահարներ