Փախցրել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 11-ին, ժամը 22:05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից փախցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա։

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ վիճաբանության ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նստել է «ԲՄՎ»-ն և հեռացել:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ավտոմեքենան փախցրած անձի ինքնությունը։ Ժամը 23.30-ին 24-ամյա տղամարդը հայտնաբերվել է Նորագավիթի 10-րդ փողոցում և, փախցրած ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

«ԲՄՎ»-ն եղել է սարքին վիճակում: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է քննություն։

Քաղաքականություն

Պատահարներ