ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են

Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո առավոտյան բնակարանում գտել են անգիտակից վիճակում։ 12-ամյա տղան մահացել է, աղջիկները վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից մեկը կոմայի մեջ է։ 

 

Թելեգրամյան ալիքներում հրապարակվել է տեսանյութ, որտեղ աղջիկը երգում է` «Ամբողջ օրը ծխելու եմ, մինչ վատ չզգամ ինձ»: Տեսանյութն աղջիկը հրապարակել էր սոցիալական ցանցում:

Բժիշկները աղջիկների առողջական վիճակում դրական դինամիկա են նկատում: Քննիչներին դեռ թույլ չեն տալիս տեսնել նրան:

 

12-ամյա տղայի դիակը զննվում է: Մահվան պատճառը պարզվում է։

 

Թունավորված աշակերտների ծնողները պատմում են, որ երբեք չեն նկատել նրանց կախվածությունը ծխելուց և, ընդհանրապես, վատ սովորություններից։ Նույն դպրոցում սովորողները նույնպես դրական կարծիք են հայտնել նրանց մասին: Աղջիկներից մեկը հիմնականում տանը միայնակ էր լինում, քանի որ նրա ծնողները հերթափոխով աշխատողներ էին։ Նրան հաճախակի այցելում էր տատիկը։ Հենց նա էլ բնակարանում հայտնաբերել երեք անգիտակից երեխաներին:

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ