Ուսուցիչն աշակերտուհու գլուխը մի քանի անգամ հարվածել է պատին. Բաքու

Բաքվի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցիչն աշակերտի է ծեծել:

1news.az-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնել է աշակերտուհի Լեյլա Ալիեւայի մայրը։ 

 

Նրա խոսքով՝ ուսուցչուհու նման կոշտ արձագանքի պատճառը դասի ժամանակ դստեր՝ պատին նկարելու փորձն է եղել։ Ըստ աշակերտուհու մոր՝ ուսուցչուհին դստեր՝ Լեյլայի ձեռքերից խլել է մարկերը եւ դասընկերների աչքի առաջ նրա գլուխը մի քանի անգամ հարվածել է պատին՝ անպարկեշտ արտահայտություններով։

 

Բաքվի քաղաքային կրթության վարչությունը խոստացել է ստուգում անցկացնել ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Քամալի Հասանովայի՝ երկրի նախագահի դստեր անվանակցի հետ կապված ոչ պատշաճ պահվածքի կապակցությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ