AstraZeneca-ի երրորդ չափաբաժինը արդյունավետ է «Օմիկրոնի» դեմ պայքարում

 Անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունը հինգշաբթի ներկայացրել է իր Vaxzevria հակակորոնավիրուսային պատվաստանյութի նոր փորձարկման նախնական տվյալները, որոնց համաձայն՝ երրորդ չափաբաժնի ներարկման դեպքում այն հակամարմինների ավելի բարձր մակարդակ է արտադրում «Օմիկրոն» և մյուս հիմնամանրէի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ինչպես նշվում է, առավել մեծ արձագանք է նկատվել այն մարդկանց մոտ, որոնք նախապես պատվաստված են եղել կա՛մ Vaxzevria, կա՛մ mRNA (Moderna) պատվաստանյութով:

Մեկ ամիս տևած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի երրորդ չափաբաժինն արդյունավետ է կորոնավիրուսի արագ տարածվող տեսակի դեմ:

Քաղաքականություն

Պատահարներ