Հարցումները Էրդողանի համար վատ արդյունքներ են արձանագրել

Թուրքիայում  Yonylem հետազոտական ընկերության սոցհարցումները նախագահ Էրդողանի համար վատ արդյունքներ են արձանագրել։

 

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սոցհարցման մասնակիցները այն հարցին, թե ում կընտրեիք երկրի նախագահ, եթե առաջիկա կիրակի լիներ ընտրություններ, 37 տոկոսը պատասխանել են Ռեջեփ Թայիփ Էրդողան, 41 տոկոսը՝ Էքրեմ Իմամօղլու։

 

Այն հարցին, եթե երկրորդ փուլ գնար ընտրությունները, Էրդողան թե Իմամօղլու, մասնակիցների 35 տոկոսը պատասխանել է Ռեջեփ Թայիփ Էրդողան, 49 տոկոսը՝ Էքրեմ Իմամօղլու։

Քաղաքականություն

Պատահարներ