Կորոնավիրուսն աստիճանաբար էնդեմիկ է դառնում. ԱՀԿ-ն մանրամասնում է

Կորոնավիրուսն աստիճանաբար էնդեմիկ է դառնում, դա դեռ տեղի չի ունեցել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկում է իրադրության զարգացման տարբերակները։ Ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հատնում է ՌԻԱ Նովոստին։

 

Էնդեմիկ է համարվում հիվանդությունը, որը սովորական է ցանկացած տարածաշրջանի համար, մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաև վարակները, որոնց հարուցիչները մշտապես գտնվում են որոշակի վայրում:

«Այս վիրուսը գտնվում է էնդեմիկ դառնալու ճանապարհին։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Բայց հիմա մենք համավարակի մեջտեղում ենք ու տարածման մակարդակը, ինտենսիվությունը, ինչպես նաև հիմնական բժշկական ծառայությունների վրա նոր վարակվածությունների ազդեցության մակարդակը, հոսպիտալացման մակարդակը շատ կարևոր են... Այնպես որ, վարակը էնդեմիկ դառնալու ճանապարհին է, բայց մենք դեռ դրան չենք հասել», - ասել է փորձագետը:

Վան Կերկխովեն ընդգծել է, որ ԱՀԿ-ն դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ՝ կապված «Օմիկրոն» շտամի առաջացման հետ, որը շատ երկրներում արդեն «Դելտայից» շատ է տարածվել։

 

«Վիրուսը զարգանում է։ Իսկ «օմիկրոնն», ամենայն հավանականությամբ, վերջին շտամը չէ։ Այնպես որ, մենք անկանխատեսելիության տարրի հետ գործ ունենք։ Մենք չունենք այն կանխատեսելիությունը, որն ունեն գրիպը, տիպիկ սեզոնային հիվանդությունները։ Բայց մենք, հնարավոր է, դրան գանք», - ավելացրել է նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ