ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հերիքա ֆեյսբուքում ստատուսներ գրենք, իրանք պետք է տեսնեն, որ մարդիկ կան ու բողոքում են». իրավապաշտպանը` բողոքի ակցիայի մասին

«Ոչ մի նորակոչիկ չպիտի լինի սահմանին, պետությունը պետք է գտնի միջոցներ այս սպանդը վերացնելու համար։ Որքա՞ն կարել է այս մսաղացին դիմանալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարութան դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։


«Երբ պետք էր Ղազախստան զորք ուղարկել, արագ մեթոդը գտնում և ենթարկվում են, հիմա թող մեթոդը գտնեն՝ իրենց երկիրը, քաղաքացու կյանքի իրավունքը պաշտպանելու»,- նշեց Հովհաննիսյանը։
«Պետք է բանակային խոշոր ռեֆորմ անեն, վերազինեն բանակը։ Սա պետութուն է, որը գերեզմանատները կարողանում է տեխնիկայով ապահովել, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում։ Դա նորմալ չի․․․»,- նկատեց իրավապաշտպանը։

Քաղաքականություն

Պատահարներ