Օրվա լրահոս

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնվել է անհարմար իրավիճակում. մրցանակաբաշխության ժամանակ նա փորձել է ծաղիկներ նվիրել տղամարդուն, բայց վերջինս չի կարողացել ընդունել դրանք՝ ձեռքեր չունենալու պատճառով։

Միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել հունվարի 11-ին՝ Բելառուսի հոգևոր վերածննդի համար մրցանակների հանձնման ժամանակ։ Փոքրիկ աղջկանից ծաղկեփունջ ստանալով՝ Լուկաշենկոն այն տարել է անվասայլակում նստած տղամարդու մոտ։ Նա մեկնել է ծաղիկները, սակայն տեսնելով, որ տղամարդը չի կարող ընդունել դրանք՝ Լուկաշենկոն փորձել է ծաղիկներ դնել տղամարդու վրա։ 

Իրավիճակը փրկել է Լուկաշենկոյի կողքին կանգնած տղամարդը. նա արագ վերցրել է ծաղկեփունջը։ 
 

Վերջին նորություններ