Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ հունվարի 13-ին, քննվում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը։

 

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։


 

Քաղաքականություն

Պատահարներ