Բուք, ձյուն, մերկասառույց՝ ՀՀ ճանապարհներին․ զգուշացում՝ վարորդներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (փակ է կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Սյունիքի և Վայոց ձորի (բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի) մարզերում տեղում է ձյուն։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Քաղաքականություն

Պատահարներ