Հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք
Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։
Հունվարի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։
Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 234 սիգ: Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։