Քաղաքացին մոլորվել և հայտնվել է ադրբեջանցիների մոտ․ նոր մանրամասներ

 

Այսօր՝ ժամը 15։30-ին, ԱՀ ԱԱԾ հաղորդվել է Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:  Այս մասին ասվում է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ