ՔՊ-ն փակ նիստ է անցկացնում. Factor

 Այսօր՝ ժամը 18.00-ին տեղի է ունենալու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը։ Factor TV-ի տեղեկություններով՝ նիստին անդրադարձ է կատարվելու հիմնականում արտաքին հարցերի, մասնավորապես՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցած առաջին հանդիպմանը, ՀԱՊԿ-ի շրջանակում արված քայլերին, Ղազախստան զորք ուղարկելու որոշմանը, ինչպես նաև հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի օրակարգային հարցերին։ 

 

Նշենք, որ ի սկզբանե նախատեսված է եղել փակ ձևաչափով հանդիպումը կազմակերպել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, բայց այն հետաձգվել է, և նոր որոշում է կայացվել՝ հավաքն անցկացնել խորհրդարանի շենքում։

 

Քաղաքականություն

Պատահարներ