Օրվա լրահոս

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ավանի «Երևան Սիթի» սուպերմարկետի մենեջերը սատկացրել է կատվին: Այս մասին ահազանգող քաղաքացին պատմում է, որ կատուն մտել է սուպերմարկետ և երշիկ գողացել․ «Կատուն 4-5 ձագ է ունեցել, երշիկը գողացել է, որ կերակրի իր ձագերին։ Էդ տականքը ոտքը դրել է կատվի կոկորդին ու, տանջամահ անելով, սպանել է։ Ինքն աշխատում է Երևան Սիթի սուպերմարկետում որպես մենեջեր ու պետք  է պատժվի իր արարքի համար։ Քո տեսակը պետք է վերանա»,- «Մենք և մեր կենդանիները» ֆեյսբուքյան խմբում տարածված տեսանյութում պատմում է քաղաքացին։ 

Քիչ առաջ խմբում հրապարակվեց Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինայի հետ նամակագրությունը, որտեղ վերջինս տեղեկացնում է՝ տվյալ աշխատակիցն ազատվել է աշխատանքից։ 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանում օրենք է ընդունվել և կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվել։ 

Օրենքով նախատեսվում էր, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ 100-300 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Վերջին նորություններ