Թղթային ատեստատներ այլևս չեն լինի. ԿԳՄՍ նոր որոշումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։

Այս մասին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

 

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,– գրել է նա։

 

Փոփոխությունը նախատեսվում է իրականացնել կառավարության համապատասխան որոշմամբ, որի նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման` մինչև 29.01.2022–ը, որից հետո, թերևս, կներկայացվի կառավարության հաստատմանը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային հարթակում հրապարակված նախագծին հանրությունն առ այս պահը միայն կողմ է քվեարկել։

Քաղաքականություն

Պատահարներ