Օրվա լրահոս

Թշնամին ևս մեկ հայի է առևանգել։ Այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Այս անգամ նրան առևանգել են Բերձորից։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների նրան փոխանցելու են ռուս խաղաղապահներին։
 

Ըստ տեղեկությունների նա Անդրանիկ Ալեքսանյանն է՝ 1953 թվականի ծնված։

 

ԱՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԱՀ ԱԱԾ հաղորդվել է Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Վերջին նորություններ