Զուվունու բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջուրն ժանգագույն է ու պղտոր

Զովունի համայնքի 38 փողոցի բնակիչները արդեն մի քանի օր է՝ խմելու ջրի խնդիր ունեն: Ավելին, այս համայնքի բնակիչները ոչ կարողանում են լողանալ, ոչ լվացք անել: Ջուրը պղտոր է ու ժանգագույն:

 

Բնակիչներն արդեն մի քանի անգամ հասցրել են դիմել նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն անպտուղ: Այս ընկերությունը որեւէ քայլ չի ձեռնարկել ջրի որակը բարձրացնելու ուղղությամբ եւ հստակ պատասխան չի տվել բնակիչներին: Զովունցիների պատմելով, խնդրի մասին ահազանգում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որտեղից գալիս են ջրի նմուշառում են վերցնում, սակայն արդյունքների մասին բնակիչներին տեղյակ չեն պահում:
Զովունիի բնակչուհի Նելլի Գարեգինյանի պատմելով, ջրի հետ կապված այս խնդիրը նոր չէ. նախորդ տարվանից վթարներ են լինում եւ ջուրը պղտոր է դառնում ու ժանգագույն:

 

ArmLur.am-ը խնդրի առնչությամբ դիմել է նաեւ «Վեոլիա ջուր» ընկերություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը կուսումնասիրեն եւ լրացուցիչ կտեղեկացնեն: Մինչ ընկերությունը կուսումնասիրի խնդիրը, լրատվականը զրուցել է Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի հետ:

Մեզ մնում է հուսալ, որ այս տեսանյութից հետո պատկան կառույցները՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն ու Եղվարդի քաղաքապետարանը կարձագանքեն եւ խնդրին լուծում կտան:

Քաղաքականություն

Պատահարներ