ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ գերիների նոր խմբի հայրենիք վերադառնալու մասին

Մեր առաջնային խնդիրներից է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձը: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով հարցին՝ արդյոք համապատասխանում են իրականությանը մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե առաջիկայում գերիների նոր խումբ է գալու Հայաստան։ 


«Հետևողական աշխատանքներ են տարվում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց Հունանյանը՝ հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին: 


Ըստ ՄԻԵԴ-ի Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տվյալների ՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ 


Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։

Քաղաքականություն

Պատահարներ