Հայաստանում ստեղծվում է դրամական փոխանցումների ազգային համակարգ

Հայաստանում ստեղծվում է դրամական փոխանցումների ազգային համակարգ: Այս մասին Sputnik Armenia-ին տված հարցազրույցում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։ 


Վճարային միասնական համակարգը թույլ կտա առանց բանկային հաշիվ բացելու դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ։ STAK Money Transfer համակարգը պետք է գործարկվի 2022 թվականի առաջին եռամսյակում։ 

«Փոխանցումները կարող են իրականացվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Հետագայում կավելացվի բանկային հաշվին և էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու հնարավորություն։ STAK-ը կմիանա այլ երկրների նմանատիպ «գերհամակարգերին», այդ թվում՝ Ռուսաստանի Բանկի «Արագ վճարումների համակարգին»։ Այժմ համակարգը գտնվում է ակտիվ թեստավորման փուլում»,- ասել է նա։ 

 

Քաղաքականություն