Միջազգային կապուղիների հետ կապված խնդիր կա․ Beeline Armenia

Beeline Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել․

 

«Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկակական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:

 

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»։


 

Քաղաքականություն