«Օմիկրոնով» վարակված անձի մահվան առաջին դեպքն է գրանցվել Ճապոնիայում

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված անձի մահվան առաջին դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։ 
Նշվում է, որ մահացածը տարիքով մեծ է եղել, և փորձաքննությունը ցույց է տվել, որ նա հենց «Օմիկրոնով» է վարակված եղել։
 

Նախօրեին Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների աննախադեպ աճ` նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսած. հունվարի 14-ին Ճապոնիայում կորոնավիրուսի 22 045 նոր դեպք է հայտնաբերվել։ Մեկ օրում մահացել է 11 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Օմիկրոն» է հայտնաբերվել Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:


 

Քաղաքականություն

Պատահարներ