«Տավուշի սահմաններին թշնամու տեղաշարժ չի նկատվել»․ մարզպետ

Տավուշի սահմաններին թշնամու տեղաշարժ, ադրբեջանական զինուժի կողմից ինժեներական աշխատանքներ չեն նկատվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Չկա նման ոչ մի բան, համենայնդեպս իմ տեղեկատվությամբ, մնացածը կարող եք ճշտել պաշտպանության նախարարությունից», - ասաց Տավուշի մարզպետն ի պատասխան 24News-ի դիտարկմանը։

 

Հիեցնենք՝ ավելի վաղ բլոգեր Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում։ «Ադրբեջանական ԶՈւ-ն իր ամենաբարձրակարգ դիպուկահարներին տեղակայել է մոտակա 15 դիրքերում՝ սադրանքներ իրականացնելու համար», - նշել էր բլոգերը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ