ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչները «երկրպագում են» ձյուն մաքրող մեքենային

Թելեգրամյան ալիները հրապարակում են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են Սախալինի բնակիչները «երկրպագում» ձյուն մաքրող մեքենային։

 

Հաղորդագրության մեջ նշում է, որ ճանապարհային ծառայություն իրականացնողներից ձնակույտերը վերացնելու համար կպահանջվի ևս մեկ շաբաթ՝ մինչև հունվարի 21-ը։

 

Սախալինը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին. մայրուղիները բացվում են, վարորդները մեքենաները դուրս են հանում ձյան միջից, աղբը հանում։ Երթուղիներով կամաց-կամաց սկսում են շարժվել նաև գնացքները, շոգենավերը, ինքնաթիռներն ու ավտոբուսները։ Նշվում է, որ երբ տեխնիկներն ավարտեն գծերի մաքրումն ու ընդլայնումը, ամեն ինչ կլինի նախկինի պես։

Քաղաքականություն

Պատահարներ