ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում բուք է. ոստիկանության մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Սյունիքում այս պահին բուք է։ Ոստիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան մնացել ճանապարհի մեջտեղը։ 
Տեսանյութում երևում է նաև, որ փորձում են մեքենան հրել և հանել ճանապարհից, սակայն բքի պատճառով այնքան էլ չի ստացվում։ 
Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին 
«Ճանապարհային դեպարտամենտն» էլ իր հերթին հայտնում է, որ Սիսիան-Գորիս ճանապարհին ձնաբքի պայմաններում տեղում կատարվում են ձնամաքրման, ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։

Քաղաքականություն

Պատահարներ