Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։

 

Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:

 

Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:

 

Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:

 

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Քաղաքականություն

Պատահարներ