Մեծ վնասներ չկան․ Գևորգ Փարսյանը՝ Կապանի երկրաշարժի հետևանքների մասին. ArmDaily

Այսօր առավոտյան Կապան քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշենք, որ վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ երկրաշարժն է, որը զգացել են բնակիչները։

ArmDaily.am-ը կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է այժմ Կապանում, կան արդյոք տուժածներ կամ վնասված շինություններ։

«Մեծ վնասներ չկա, բայց փորքիկ վնասներ կրել ենք»,- ասաց Փարսյանը։

Համայնքապետն ասում է, որ այս պահին բնակիչների մոտ խուճապ չկա։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում 

Քաղաքականություն

Պատահարներ